Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մենք ենք մեզ զրկում ինքնիշխանությունից

Մենք ենք մեզ զրկում ինքնիշխանությունից
09.12.2014 | 15:34

Ցանկացած ինտեգրացիա ենթադրում է ինքնիշխանության որոշակի կորուստ, ազգային լիազորությունների օտարում: Քաղաքական համակարգի որակից է կախված, թե ինտեգրացիոն գործընթացներում ինչքան է հնարավոր պահպանել ինքնիշխանությունն ու ազգային դեմքը:

Խորհրդարանում մեկնարկած Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով նիստի ընթացքում ներկաները խոսել են բացառապես ռուսերեն: Ես չեմ կարծում, որ նման «չոր» հրահանգը պարտադիր գալիս է Մոսկվայից: Երբ մեր պատգամավորը կամ պետական պաշտոնյան մայրենի լեզուն չեն հարգում և տուրք են տալիս ռուսերենին, հենց մեր մեջ պետք է փնտրել խնդիրը: Օրինակ, Բելառուսը ԵԱՏՄ հիմնադիր անդամ է, կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, բայց քանիցս համոզվել ենք, թե ինչպես է այդ երկրի նախագհ Ալեքսանդր Լուկաշենկոն հետևողականորեն պաշտպանում իր պետության ազգային շահերը:
Մեր պատգամավորները սիրում են նաև իրենց քայլերը թաքցնել հասարակության ցանկությունների հետևում: Հայաստանում ոչ ոք հասարակությանը չի հարցրել՝ նա դե՞մ է, թե՞ կողմ ԵԱՏՄ-ին միանալուն կամ Եվրամիության հետ ինտեգրմանը: Հետևաբար, պետք չէ ռուս հյուրերին սիրաշահելու համար սեփական դիրքորոշումը ներկայացնել իբրև թե հասարակության կարծիք: Ի վերջո, ռուսներն ունեն կենսունակ համակարգ ու շատ արագ կարող են պարզել, թե մեր պաշտոնյաների ասածն ինչքան է մոտ իրականությանը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ